«Ընդամենը գեղարվեստի ուսումնարանն ավարտած երիտասարդ նկարիչը փորձում է հայտ ներկայացնել ինքնության որորշակի պաշարով և աշխարհայացքով, ուր արդիականության լարվածությունն ու դրամատիկ շեշտերը դիտողին ստիպում են մտնել այդ «արվեստային դաշտ« իրականության սովորական պատկերի մեջ ֆիքսելով իր անհանգիստ հոգեկետվացքը։ կարդալ ավելին

Մարդը, բնությունը առարկայական աշխարհը երբեք պասիվ, հայեցողական, հայելային արտապատկերումներ չունեն նրա մոտ, այլ լարվածության դաշտում են՝ ինքնության որորշակի տարրերով։ Արդեն իսկ վաղ տարիքում ծանոթ լինելով համաշխարհային գեղարվեստական ուղությունների հետ, նրան առավել հոգեհարազատ է արտահայտչապաշտությունը, դինամիզմը և դրամատիզմը, որոնք ներդաշնակվում են մետաֆիզիկ լուսատարածության անհանգիստ թրթիռների հետ։ Կարծում եմ երիտասարդ նկարիչը կունենա հետևողականություն և խոհեմություն՝ իր արժանիքները ճիշտ գնահատելու, չտարվելու ժամանակի հաջողությունների պատրանքով, քանզի արվեստը հավատամք է և ոգեկանության հարատև գոյավիճակ»։
Պողոս Հայթայան
Արվեստաբան